Բաժիններ՝

Graff-ի ոսկերիչները ներկայացրել են սրտաձև ամենամեծ ադամանդը

Graff ոսկերչական տունը ներկայացրել է սրտի ձեւով ամենամեծ ադամանդը: Դրա ստեղծման համար պահանջվել է շուրջ մեկուկես տարի։

Թանկարժեք քարի քաշը կազմում է մոտավորապես 119 կարատ (գրեթե 24 գրամ): Երեսակման գործընթացի տեսանյութը հրապարակվել է Instagram-ում մակնիշի պաշտոնական էջում:

Ոսկերչական տան ներկայացուցիչների խոսքով՝ քարը թանգարան չեն հանձնելու: Այն պլանավորում են օգտագործել որպես զարդի բաղադրամաս:

Graff-ը ոսկերչական իրերի եւ ժամացույցների տուն է, որը 1960 թվականին Լոնդոնում հիմնադրվել է Լոուրենս Գրաֆի կողմից: Արտադրում է թանկարժեք քարերով զարդեր, առավելապես ադամանդներից (այդ թվում՝ գունավոր), եւ ժամացույցներ (2008 թվականից): Բրիտանական Թագավորական մրցանակի քառակի դափնեկիր է միջազգային առեւտրի ոլորտում (1977, 1994, 2006, 2014):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս