Սեյրան Օհանյանին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

«Հանդիպումը նվիրված է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները որոշելուն։

Արմեն Գևորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր է նման կարգի հարցեր քննարկելու։

Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս