Բաժիններ՝

Յոդի միջոցով ստուգեք՝ սո՞ւրճ է, թե՞ թույն

Նույնիսկ լավագույն լուծվող սուրճն այն մթերքը չէ, որը պետք է ամեն օր օգտագործել: Չափազանց հեշտ է ստուգել, թե իրականում ի՞նչ եք խմում: Պարզապես մի քանի կաթիլ յոդ լցրեք հենց նոր պատրաստված ըմպելիքի մեջ: Եթե նկատեք, որ լուծվող սուրճը կապույտ երանգ է ստացել, ապա ձեր բաժակի մեջ իրական թույն է:

Իրականում լուծվող սուրճի բաղադրության մեջ առկա է սուրճի կեղև, վարսակ, ստաբիլիզատորներ և արհեստական կոֆեին, որոնք, ընդհանուր առմամբ, վնասակար չեն օրգանիզմին, սակայն չարաշահման դեպքում սրանք կարող են իրական մահացու ռումբ դառնալ օրգանիզմի համար:

Ինչո՞վ է վտանգավոր լուծվող սուրճը

Լուծվող սուրճը կտրականապես արգելվում է աթերոսկլերոզով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, հիպերտոնիայով, երիկամային հիվանդություններով, գլաուկոմայով և անքնությամբ  տառապողներին: Պատճառն այն է, որ այդ սուրճի բաղադրության մեջ 2 անգամ ավելի շատ կոֆեին կա, քան սովորական սուրճի մեջ:

Կարդացեք նաև

Լուծվող սուրճ խմողների մոտ հաճախ դիտարկվում են ստամոքսի խանգարումներ, սրտխառնոց և գլխացավ:

Գաստրիտը, այրոցը, մաշկային խնդիրները, զարկերակային ճնշման խնդիրներն ու լյարդի աշխատանքի խանգարումները կարող են լուծվող սուրճի չարաշահման պատճառ լինել: Այս սուրճի փոխարեն՝ կարող եք սովորական սուրճ, թեյ կամ ջուր խմել:

Լուծվող սուրճի չարաշահումը կարող է նաև լյարդի ցիռոզի պատճառ դառնալ, քանի որ լյարդն այն օրգանն է, որն առաջինն է արձագանքում մեր ընդունած յուրաքանչյուր մթերքի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս