Բացահայտվել է լավագույն երեկոյան ըմպելիքը
Բուսական թեյը՝ երիցուկով կամ դարչինով, կարող է լինել երեկոյան ժամերին առողջարար այլընտրանք քաղցր ըմպելիքներին: Այս մասին Eating Well-ի հետ զրույցում բացահայտել է սննդաբան Թրեյսի Լոքվուդ Բեքերմանը:
Բեքերմանը 2-րդ տիպի շաքարախտով մարդկանց խորհուրդ է տվել դարչինով թեյ ըմպել, քանի որ այն կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Բուսական թեյը, իր հերթին, կարող է օգնել կանխել ջրազրկումը, որը նույնպես բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Բացի այդ, շարունակել է սննդաբանը, մի բաժակ տաք թեյ ըմպելու երեկոյան արարողությունը կարող է օգնել նվազեցնել սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը:
«Բուսական թեյը, ինչպիսիք են երիցուկով կամ լավանդայով թուրմը, օգնում է մարմնին հանգստանալ»,- բացատրել է Բեքերմանը:



