Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ըստ Nouvelles d`Armenie-ի՝ «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ողջունել է կառավարության նախաձեռնությունը, որը համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի ստանձնած հանձնառություններին: «Մենք հույս ունենք, որ օրենքի նախագիծը կընդունվի արդեն այս տարի: Ողջունում ենք բոլոր այն գործիչների հետևողական աշխատանքը, ովքեր սատարել են հայկական համայնքին անցած տարիների ընթացքում: Մենք կոչ ենք անում խորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել այս փոխհամաձայնեցված տեսքտի շուրջ»,- ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս