Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում». Զախարովա

Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման լռություն է պահանջում, հարցի կարգավորման վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին:

«Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարակային հռետորաբանությամբ, այն հարկավոր է պահպանել կոնկրետ քայլերի իրականացման նպատակով»,- ասել է Զախարովան:

«Կան թեմաներ, որոնք պահանջում են լռություն, քանի որ այդտեղ պետք է աշխատեն դիվանագետները և փորձագետները»,- ասել է նա:

Զախարովան ասել է, թե հասկանում է ԶԼՄ-ների հետաքրքրությունը ԼՂ խնդրի նկատմամբ, սակայն կա «տերբերություն տեղեկացվածության և հրապարակային տիրույթի օգտագործման միջև»:

«Կարևոր է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը անցնի կոնկրետ իրական հարթություն»,- ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս