Գերմանական «Բրեդենտ Մեդիքլ» ընկերություն ն աջակցում է Գյումրիում իմպլատոլոգ իական նորարար մեթոդ ների ներդրմանը
Գերմանական «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը` Գյումրիի «Ստոմալյուքս»
ատամնաբուժական կլինիկայի և Երևանում գործող «Դիվիդենտ» ատամնաբուժական
կլինիկայի վիրահատական խմբի հետ համատեղ ս.թ. հոկտեմբերի 3-ին Գյումրիում
կազմակերպում է նորարար մեթոդոլոգիաներով և նյութերով իմպլանտացիայի ցուցադրական վիրահատություն Գյումրիի ստոմատոլոգների համար:
Վիրահատության և միջոցառման կազմակերպող խումբը ԶԼՄ-ներին, ինչպես նաև
Գյումրիում գործող հասարակական կազմակերպություններին ս.թ. հոկտեմբերի 3-ին, 10:00-ին հրավիրում է Գյումրի քաղաքի` Ռուսթավելի 58/6 հ ասցեում գործող ստոմատոլոգիական կլինիկայի հանդիպումների սրահ` մասնակցելու «Բրեդենտ Մեդիքլ» ընկերության կողմից կազմակերպվող միջոցառման ներկայացմանը, որի ընթացքում ներկաները կծանոթանան Գյումրիում վիրահատական նոր տեխնոլոգիաների ներդրման, տեղի բժիշկներին ընձեռնվող վերապատրաստման, ինչպես նաև Գյումրին, որպես բժշկական տուրիզմի զարգացման հնարավոր վայր ներկայացնելու հնարավորություններին:
Միջոցառմանը մասնակցելու են ստոմատոլոգներ Հայաստանից և Վրաստանից, ովքեր
վիրահատությունից հետո կծանոթանան Գյումրիի տեսարժան վայրերի հետ:
«Բրեդենտ Մեդիքլի» կողմից լիազորված բժիշկների խումբն իրականացնելու է երկու
ցուցադրական վիրահատություն` 1. Fast&Fi x e d կոնցեպտով վիրահատություն, որի
արդյունքում լրիվ անատամ ծնոտով անձը վիրահատարանից դուրս է գալիս նոր և
անմիջապես ֆունկցիոնալ ատամնաշարով (մեթոդը հնարավորություն է տալիս տեղադրել
իմպլանտներ եւ անշարժ կամուրջ ընդհամենը 4 ժամվա ընթացքում), 2. իմպլանտների
տեղադրում և « Բրեդենտ Մեդիքլ» ընկերության «Sky Exso» նոր լուծումի միջոցով շարժական պրոթեզի ֆիքսում բերանի խոռոչում:
Վիրահատությունների ժամանակ օգտագործվող նյութերը տրամադրվելու են Կամո
Մայիլյանի և «Բրեդենտ Մեդիքլի» Գերմանիայի գրասենյակի կողմից, որպես
նվիրատվություն: Վիրահատությունն անվճար իրականացնելու է Երևանի` «Դիվիդենտ»
կլինիկայի բժիշկ Դավիթ Գալստյանը` ասիստենտ Քրիստինե Պալյանի հետ համատեղ,
տեխնիկական մասն ապահովելու է Վոլոդյա Վարդևանյանը, ովքեր վերապատրաստվել են
Գերմանիայում և հանդիսանում են ընկերության կողմից լիազորված վիրահատական խումբ:
Կազմակերպչական հարցերը համակարգելու է Անահիտ Չիլինգարյանը:
Միջոցառուման հետ առնչվող բոլոր վճարները և նվիրատվությունները Գյումրիի «Շիրակ
Կենտրոնի» օգնությամբ տրամադրվելու է Գյումրիի ընտանքների օժանդակման ծրագրերին, որպես նվիրատվություն: