Բաժիններ՝

Շոտլանդիայի իշխանություններին առաջարկել են երկրի գերբի վրա տեղակայել Լոխ Նեսի հրեշի կերպարը

Metro-ի փոխանցմամբ` զբոսաշրջային ճամփորդությունների կազմակերպմամբ զբաղվող շոտլանդական Loch Ness ընկերության ղեկավարությունը Շոտլանդիայի ղեկավարությանն առաջարկել է երկրի գերբի վրա գտնվող միաեղջյուրի պատկերը փոխարինել լոխ նեսյան հրեշի պատկերով:

Ընկերության կազմակերպած հանրագրում ընդգծվում է, որ զբոսաշրջիկները երկիր ժամանում են ոչ թե հանուն միաեղջյուրների, այլ` Նեսիին (Լոխ Նեսի հրեշ) տեսնելու հնարավորության կամ էլ առնվազն դա անելու փորձի համար:

Loch Ness-ի ղեկավարներից Ֆրեդա Նյուտոնը հայտարարել է, որ իր ընկերությունն արդեն մոտ 40 տարի է, ինչ հրեշին տեսնելու ցանկացողների համար զբոսայցեր է կազմակերպում դեպի Լոխ Նես լիճ. «Անկասկած է, որ Նեսին տարեկան Շոտլանդիա է ներգրավում հարյուրավոր զբոսաշրջիկների և որ այն արժանի է ուշադրության»:

Տարածված լեգենդի համաձայն` լոխ նեսյան հրեշը բնակվում է Շոտլանդիայի Լոխ Նես լճում: Նրա գոյության մասին գրավոր առաջին հիշատակումն արվել է 6-րդ դարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս