Բաժիններ՝

Տիգրան Համասյանը կողմ է ցենզուրային, իսկ Տիգրան Մանսուրյանը` դեմ

«Թումոյում» հավաքված երաժիշտները, ի թիվս այլ հարցերի, խոսեցին նաև ռաբիսի մասին: Տիգրան Համասյանն այն կարծիքին էր, որ հեռուստատեսությունները պետք է ցենզուրա կիրառեն, իսկ երբ լրագրողները Լիլիթ Պիպոյանին կանչում են եթերից խոսելու ռաբիսի դեմ, նա մերժում է` ասելով, ինչո՞ւ եք ինձ կանչում, հեռուստատեսությունների ղեկավարներին կանչեք, նրանք են թույլ տալիս ռաբիսը եթերում:

Սերժ Թանգյանն այն կարծիքին է, որ այն, ինչ հայկական է, չի նշանակում, թե լավն է: «Մի քաջալերեք անտաղանդներին արվեստում միայն նրա համար, որ հայ են, դրանով ոչ մի լավ բան չեք անում հայության համար»,- ասաց Սերժ Թանգյանը:

Իսկ Տիգրան Մանսուրյանն էլ ընդհանրապես դեմ է ցենզուրային: «Արգելելով՝ ոչինչ չես փոխի: Այն ռաբիսը, որ հնչում է մեր շուրջը, ոչինչ է, եթե ոչ` մեր ապրած կյանքը,   մենք դրանից բարձր չենք, մեր ապրած կյանքը դրանից բարձր չէ, դա մեր ապրած կյանքի արձագանքն է: Ուրեմն ոչ թե ռաբիսն արգելենք, այլ մեր կյանքը փոխենք, բարելավենք: Թող երիտասարդ տղաներն ու աղջիկները գնան դուրս, սովորեն, զարգանան, գան ու չսիրեն այդ ռաբիսը»,- ասաց Տիգրան Մանսուրյանը՝ նշելով, որ ռաբիսն էլ իր տեղն ունի մեր կյանքում, դա էլ համարվում է կիրառական երաժշտություն: «Շոր ներկողն էլ է նկարիչ, նա էլ իր գործն է անում, բայց ամենաբարձրը, իհարկե, Սարյանի նկարչությունն է»,- ասաց տաղանդավոր երաժիշտը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս