Բաժիններ՝

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է մի քանի խնդիր լուծել». Էդվարդ Սանդոյան

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը գտնում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է մի քանի խնդիր լուծել, օրինակ՝ շրջանառության հարկի մեխանիզմի փոփոխությունը, որոշ ծրագրեր կան եկամտի վերադարձման հիպոթեքի հետ կապված և այլն, սակայն ընդհահուր առմամբ՝ դժվար է գնահատական տալ:

«Ցուցանիշները լավ չեն, տնտեսությունը ճչգնաժամի մեջ է, հիմա ընդհանուր չի կարելի գնահատել լավ կամ վատ: Այս պահին որոշ բաներ արվում են, ողջունելի է, ցանկությունն ակնայտ է, ձգտումները տեսանելի են, բայց ես չեմ կարող ընդանուր առմամբ արդյունքների մասին խոսել, որովհետև արդյունքները տեսանելի չեն:

Կառավարության քաղաքականության փոփոխություն կա՝ ծրագրեր կան, ձգտումներ կան, հնչեցվում են, բայց կոսմետիկ բնյութի մանր-մունր փոփոխությունները հաջողության չեն բերի: Մեզ վաղուց է անհրաժեշտ՝ արմատապես վերանայել տնտեսական քաքաղաքականության ամբողջ մոդելը: Մենք վաղուց եկել ենք փակուղի և գնահատել, թե մեկ տարում ինչ արվեց կամ չարվեց, նույնիսկ իմաստը չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Է.Սանդոյանը:

Նրա կարծիքով՝ արմատական բարեփոխումների կարիքն այլևս տեսանելի և պահանջարկված է. «Ես հաջողություն եմ ցանկանում այս կառավարությանը, այնուամենայնիվ, շատ ավելի դրական գործընթացներ կան, քան նախորդ կառավարության գործունեության մեջ, բայց արդյունքներ չկան և արդյունքը շատ արագ չի լինի: Ասել, որ ճիշտ ուղղու վրա են և կարծես թե մշակվում են այն խորքային բարեփոխումների ծրագրերը, որի մասին ես երազում եմ վաղուց, այդպես չէ: Ընդհանուր առմամբ՝ տարին վատն է լինելու, ցուցանիշները վատն են, տնտեսական աճ չի սպասվում, բնակչության իրական եկամուտների աճ չի սպասվում, արտաքին առևտրի շրջանառության կրճատում ունենք, ուղղակի ներդրումների աճ, իմ կարծիքով, չի լինի: Այս բոլորն ասում են այն մասին, որ այլևս այս տնտեսվարման մոդելը հաջողության չի կարող բերել»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս