Միհրան Մախսուդյանը` պայմանագրային զինծառայողների, լուսաձայնային նռնակների և մեքենայի մեջ թաքնված անձանց, Մհեր Գրիգորյանի մասին

Տավուշում պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կիրանցում պայքարողներին այցելած պայմանագրային զինծռայողները տեղացի տղաներ էին, որոնք, տեսնելով ժողովրդի, այդ թվում` կանանց ևերեխաների դեմ ոստիկանների բռնությունները, եկել էին` մի քանի րոպեով իրենց աջակցությունը, զորակցությունը հայտնելու ժողովրդին, ապա հետ են վերադարձել` շարունակելու իրենց ծառայությունը:

Ըստ Մախսուդյանի`Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեփական ժողովրդի դեմ ոստիկաններ բերեց, որոնք հետագայում ժողովրդի դեմ լուսաձայնային նռնակներ կիառեցին: Նա հաստատել է ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը` ասելով, որ այդպիսով փորձել են  ժողովրդին վախեցնել, ինչը նրանց չի հաջողվել:

Ի դեպ, այսօր Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։

«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս