7 քայլ՝ առանց դիետայի քաշ կորցնելու ճանապարհին

Քաշ կորցնելու համար պետք է ոչ թե կալորիաները հաշվել, այլ կայունացնել սեփական հորմոնալ ֆոնը: Քանի որ հորմոնալ ֆոնի վրա հսկայական ազդեցություն է թողնում սթրեսը, ավելորդ քաշից ազատվելու միակ տարբերակը մնում է հասկանալ՝ ինչ է կատարվում սեփական գլխում: Դուք պետք է խնդրին ցուցաբերեք ամբողջական մոտեցում, ինչն էլ կերաշխավորի Ձեր կայուն հոգեբանական և էմոցիոնալ վիճակը:

Եվ հենց դա էլ կազդի այն բանի վրա, թե ինչ և ինչպես ենք մենք ուտում: Եվ այսպես՝

1. Մոռացեք դիետաների մասին և հետազոտելով Ձեր սեփական օրգանիզմը՝ փորձեք հասկանալ, թե ինչ սննդարար նյութեր են Ձեզ պակասում:

Հնարավոր է՝ Ձեր մարմնին չեն հերիքում կարևորագույն սննդարար նյութերից, ասենք, օմեգա-3 ճարպաթթուն, որակյալ սպիտակուցներն ու վիտամինները:

Կարդացեք նաև

Կոնֆետները, չիպսերն ու պիցցան պետք է փոխարինել բարձրորակ մթերքներով: Այստեղ գլխավոր սկզբունքը բարձրորակ սննդի համար միջոցներ չխնայելն է:

Եթե Դուք հետևեք այդ սկզբունքին, ժամանակի ընթացքում վերոբերյալ ցածրորակ մթերքներն ուտելու ցանկությունը կանհետանա:

2. Բուժեք աղիները:

Մարդկանց՝ չափից ավելի ուտելու գլխավոր պատճառներից մեկն  այն է, որ նրանց աղիները չեն կարողանում մուտք գործած սննդից էֆեկտիվ կերպով վերցնել սննդարար նյութերը: Մարսողության հետ կապված խնդիրներն աղիներում սադրում են նաև բորբոքային պրոցեսներ: Դա էլ, իր հերթին, խախտում է Ձեր հորմոնալ ֆոնը:

Օրգանիզմը՝խուճապի մատնվելով, կուտակում է ճարպեր: Եվ դա այն պատճառով, որ ուտում եք ֆերմենտացված սնունդ:

Օրգանիզմի ներսում ընթացող պրոցեսները կարգավորելու համար պետք է հաճախ ուտել պրոբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ, և ճիշտ մարսողության համար կարևոր ֆերմենտներով հարուստ սնունդ:

3. Կարգավորեք քունը:

Քնի ցանկացած խանգարում անխուսափելիորեն հանգեցնում է քաշի ավելացման, քանի որ անքնությունը Ձեր հորմոնալ ֆոնն այնպես է փոխում, որ Դուք անընդհատ ուզում եք ուտել քաղցր և յուղոտ սնունդ: Դա հանգեցնում է ինսուլինի նկատմամբ հակվածության և կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի բարձր մակարդակին: Փակ շրջան է ստացվում. կորտիզոլը սթրեսը հաղթահարելու համար Ձեզ պարտադրում է ուտել ֆասթ-ֆուդ, բայց նույն այդ անառողջ սնունդը միայն ժամանակավոր թեթևացում է բերում՝ նպաստելով կորտիզոլի հետագա վերարտադրմանը:

Քնի խանգարումները կարգավորելը հեշտ գործ չէ, սակայն շատ կարևոր է լուծել խռմփոցի խնդիրը: Եթե ազատվեք այդ խնդրից, անխուսափելիորեն կսկսեք լավ քնել, իսկ այդ դեպքում անառողջ սնունդն այլևս չի ձգի Ձեզ:

4. Զբաղվեք Ձեր գիտակցությամբ:

Այնպես, ինչպես անքնությունը, սթրեսը նույնպես հանգեցնում է օրգանիզմի մեջ կորտիզոլի մակարդակի բարձրացմանը: Իսկ դա մեզ դրդում է շատակերության: Շատերը չեն էլ հասկանում՝ ինչքան կարևոր է սթրեսի մակարդակն իջեցնելը: Առանց դրա հնարավոր չէ նիհարել:

5. Պակասեցրեք Ձեր ծախսերը:

Ձեր կյանքը բարելավելու լավագույն եղանակներից մեկը փողից ունեցած Ձեր կախվածությունը կրճատելն է: Այդ դեպքում Դուք ավելի քիչ կմտահոգվեք դրամի քանակի համար, իսկ դա ևս մեկ սթրես չավելացնելու պայման է:

Իսկ թե ինչ է լինում սթրեսի ժամանակ, մենք արդեն գիտենք:

6. Լուծեք հոգեբանական խնդիրները:

Շատ մարդիկ այնքան վատ են հարմարվում իրենց շրջապատին, որ ավելի ապահով են զգում բարձր, քան ցածր քաշի պայմաններում:

Դա կարծես մեր գիտակցության կողմից ստեղծված պատնեշ է, որը նա ստեղծում է մեր և շրջապատող աշխարհի միջև՝ ճարպագնդի գոյացման միջոցով:

Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց դա ճշմարտություն է:

Որպեսզի լուծեք ավելորդ քաշի խնդիրը, Դուք չպետք է վախենաք շրջապատող աշխարհից և համարձակ լինեք:

7. Օրգանիզմը մաքրեք թույներից

Օրգանիզմը ճարպային բջիջներն օգտագործում է կուտակված թույները պահելու համար։ Այդ թույներից ազատվելու համար մեծ քանակությամբ հիմնային հեղուկներ խմեք՝ կիտրոնաջուր, խնձորի քացախով ջուր, այսպես կոչված՝ «կանաչ» հյութեր, օգտագործեք կանաչեղեն, ածիկ, բջջանյութ։

Օրգանիզմը թունազրկելն առողջ նիհարելու գրավականներից է։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս