Արդյոք զինծառայող Արթուր Աֆյանի անհետացումը կապ ունի՞ Վալերի Պերմյակովի հետ

Ինչպես հայտնի է, ռուսական 104-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր շահերի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք Արթուր Աֆյանը կարո՞ղ է կապ ունենալ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հետ ասաց. «Միանշանակ է, որ ուշադրությամբ հետևում եմ այդ պայմանագրային զինծառայողի անհետանալու հետ կապված իրադարձություններին և արդյոք այդ պայմանագրային զինծառայողի անհետացումը կապ ունի՞ Պերմյակովի գործի հետ՝ ես դժվարանում եմ այդ մասին որևիցե բան ասել, որովհետև ծանոթ չեմ տղայի ծառայողական պարտականությունների ծավալին: Այսինքն՝ ինչքանով ինքը կարող էր տեղեկություններ ունենալ Պերմյակովի գործի վերաբերյալ՝ Ավետիսյանների գործի հետ կապված:

Բայց միանշանակ է՝ առաջին՝ ռուսական բազայի ղեկավարությունը և այնտեղ գործող հակահետախուզական մարմինները և անվտանգության մարմինները բոլոր հնարավոր միջոցառումները և միջոցները գործադրում են, որպեսզի Պերմյակովի գործի վերաբերյալ, ռազմական բազայում տիրող տրամադրությունների վերաբերյալ որևէ տեղեկատվական արտահոսք չլինի և դուրս չգա և չդառնա հանրության սեփականությունը, այսինքն՝ հանրությունը հնարավորին չափով անիրազեկ մնա թե Պերմյակովի գործի, թե ռուսական բազայում տիրող տրամադրությունների և իրավիճակի մասին: Սա միանշանակ է:

Երկրորդը՝ շատ ավելի մտահոգիչ է, որ երեկ «Interfax»-ը տարածում է տեղեկատվություն, որի վերնագիրը հետևյալն էր՝ ռուսական բազայի ծառայողի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, իսկ նյութի մեջ, ըստ էության խոսվում էր, որ այդ անհայտ կորածը՝ զինծառայողը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը պայմանագրային հիմունքներով է աշխատում ռուսական բազայում:

Կարդացեք նաև

Այսինքն՝ նյութի վերնագիրն ակնհայտորեն պրոպագանդիստական, ապատեղեկատվական բնույթ ունի և նպատակ ունի ավելի շատ հանրային այնպիսի կարծիք ստեղծել, որ ռուսական բազայի նկատմամբ կա հստակ որոշակի բացասական վերաբերմունք և փորձում են ռուսական բազան ներկայացնել զոհի կարգավիճակում, որի ծառայողը սպանվել է՝ չնայած սպանության հիմքով քրեական գործի հարուցման որևէ հիմք չկա տվյալ դեպքում:

Նա անհայտ կորած է: Եվ գործի փաստացի հանգամանքները հիմք չեն տալիս մտածելու, որ սպանություն է տեղի ունեցել, որովհետև, ըստ լրատվական միջոցներով տարածված նյութի՝ նա գրություն է թողել, այսինքն՝ ինքը մինչ անհայտ կորելը չի նշում այնպիսի գործոնների մասին, որոնք կվկայեն, որ նրա կյանքի սպառնալիք կա: Այսինքն՝ այս տեսակետից, ես նորից եմ կրկնում՝ այնքանով կարող են կապ ունենալ, ինչքանով հնարավոր է խոսել Պերմյակովի գործի վերաբերյալ կամ ռուսական բազայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը կանխելու տեսակետից: Բայց չեմ կարծում, որ այս պահին կա որևէ հիմք կոնկրետ անհետանալու փաստը և Պերմյակովի գործը կապելու»:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ Ա.Աֆյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս