Բաժիններ՝

Դարչինը` որպես կոսմետիկ միջոց

Քսուք բաց գույնի մազեր ստանալու համար

Խառնել 4 ճ/գ դարչինի փոշին, նույնքան մեղրը, 2 ճ/գ ձիթապտղի յուղը, կես կիտրոնի հյութը և մոտ 50 գր. շամպուն – կոնդիցիոները:
Ստացված զանգվածը քսել մաքուր խոնավ մազերին, գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, ապա տաք սրբիչով:

Եթե այս քսուքը թողնեք մնա 2-4 ժամ, ապա մազերի գույնը զգալիորեն կբացանա:
Ժամանակի ընթացքում մազերի երանգը չի մգանում, ինչը շատ կարևոր է: Բացի դրանից մազերը դառնում են ավելի առողջ, խիտ և փայլուն:

Այս դիմակը մազերին հարկավոր է քսել 2 շաբաթը մեկ: Այս կերպ մազերի երանգը բացանում է 2 տոն:

Սկրաբ մարմնի համար

Աղացած դարչինը ունի հակաօքսիդանտային հատկություններ: Այդ իսկ պատճառով էլ այն մաշկի խնամքի հիանալի միջոց է:
Այսպես, սկրաբի համար պետք է խառնել հավասար քանակությամբ աղացած սուրճ և դարչին, ավելացնել այնքան  ձիթապտղի յուղ, որ դառնա կրեմանման զանգված:
Այս սկրաբը ապակե փակ տարայի մեջ կարելի է պահել մի քանի շաբաթ:
Սրա օգտագործումից հետո մաշկը դառնում է նուրբ և հարթ:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս