Բաժիններ՝

114-ամյա ամերիկուհին ստիպված է եղել «երիտասարդանալ»՝ Facebook-ում գրանցվել կարողանալու համար

ԱՄՆ Մինեսոտա նահանգի ամենատարեց բնակչուհին ստիպված է եղել տարիքը նվազեցնել՝ Facebook-ում գրանցվել կարողանալու համար: Սոցիալական ցանցում գրանցվելու համար օգտատերերի առավելագույն տարիքի շեմը նշված է 109, մինչդեռ Աննա Աթոերը շուտով կնշի իր 114-ամյակը, գրում է TJournal-ը:

Սթոերը վերջերս է սկսել օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, երբ իր 85-ամյա որդին սմարթֆոն էր ձեռք բերել: Կարճ ժամանակահատվածում տատիկը յուրացրել է Google-ից եւ FaceTime-ից օգտվելու եղանակները եւ որոշել է գրանցվել սոցցանցում: Գրանցվելու ժամանակ նա ստիված է եղել ավելի «երիտասարդ» երեւալ, քանի որ պարզվել է, որ տարիքի վերին շեմ նշված է 1905 թվականը, մինչդեռ նա ծնվել է 1900 թվականին:

Ավելի ուշ նա նամակ է ուղարկել Facebook –ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ «Ես դեռ կամ» գրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս