Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 26 անդամ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է 26 մարդու, որոնք մասնակցել են ապօրինի մի շարք զինված խմբավորումների գործողություններին:

Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը: Առկա տեղեկատվության համաձայն, բոլոր ձերբակալվածները հանդիսանում են «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ:

Նրանց կասկածում են զինված խմբեր ստեղծելու, դրանց գործունեությանը մասնակցելու, դրանց զենքով, զինամթերքով, պայթուցիկով, ռազմական տեխնիկայով ու հանդերձանքով ապահովելու, ինչպես նաև անչափահասներին ծանր հանցանքների ու այլ հանցագործությունների կատարման գործընթացում ներգրավելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս