Բաժիններ՝

«Տրանսվետիտ լինելը բարդ է: Դա կյանք է կյանքի մեջ, կարևոր է չխճճվելը». Կոնչիտա Վյուրստը՝ Կարլ Լագերֆելդի ֆոտոշարքի գլխավոր հերոս

«Եվրատեսիլ 2014» մրցույթում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը կարողացավ գրավել երաժշտական աշխարհը. այժմ հերթը մոդելային բիզնեսինն է: Ինչպես գրում է elle.ru կայքը, մոտ մեկ ամիս առաջ Ժան պոլ Գոտյեն մորուքավոր կնոջը վստահեց հավաքածուի ցուցադրության փակումը, իսկ այսօր հայտնի է դարձել, որ 25-ամյա Վյուրստը դարձել է հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդի ֆոտոշարքի գլխավոր հերոսը:

Կոնչիտան լուսանկարահանվել է ներքնազգեստով. նրա հետ միասին ֆոտոշարքում լուսանկարահանվել է նաև հղի մոդել Էշլի Գուդը: Բացի CR Fashion Book ամսագրի ֆոտոշարքում նկարահանվելուց՝ Կոնչիտան հարցազրույց է տվել և ասել, որ մորուքավոր կնոջ կերպարը ստեղծվել է տարիների ընթացքում: «Ես մեծացել եմ շատ պահպանողական ավստրիական գյուղում: Ես տարօրինակ տղա էր, ով հագնվում էր աղջկա նման: Տրանսվետիտ լինելը բարդ է: Դա կյանք է կյանքի մեջ, կարևոր է չխճճվելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս