«Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել». Վարդան Պետրոսյան

Կոտայքի մարզի ընդհանոր իչավասոթյան դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում հրապարակվեց քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը:

Փորձարարությանը մասնակցել էր գործով տուժող, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը:  Ըստ արձանագրության՝ Ա. Հակոբյանին առաջարկվել է ավտոմեքենան կանգնեցնել այն դիրքում, որտեղ «Նիվան» կանգնած է եղել մինչև վթարը:

Ըստ արձանագրության՝ Ա. Հակոբյանը ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի հողածածկ տարածքում: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քննչական փորձարարությամբ հիմնավորվում է, որ ավտոմեքենայի՝ «Նիվա»-ի փոխանցման տուփը դրված է եղել հետընթաց ռեժիմի վրա: Ըստ նրա՝ վթարը եղել է բանուկ մասի վրա, «Նիվան» հետընթաց է կատարել դեպի Եղվարդ:

Դատարանում հրապարակվեց նաև վթարի օրը Վ. Պետրոսյանի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, որից հետո Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ դրանցով ապացուցվում է, որ ընթացքի ժամանակ Վարդան Պետրոսյանն օգտվել է հեռախոսակապից: «Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել»,- հայտարարեց Վ. Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս