Բաժիններ՝

Ահմեթ Դավութօղլուն կարող է դառնալ Թուրքիայի վարչապետ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դիտարկվում է որպես Թուրքիայի վարչապետի պաշտոնի հավանական թեկնածու: Ներկա դրությամբ Թուրքիայում դիտարկվում են մի շարք սցենարներ՝ կապված վարչապետի պաշտոնի հետ:

Դա կապված է երկրի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի արած այն հայտարարության հետ, որ նա ապագայի վերաբերյալ չունի քաղաքական պլաններ: Դրանով իսկ իր այժմեականությունը կարող է կորցնել իշխանական փոխատեղման բանաձևը, որ ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը կդառնա երկրի նախագահ, իսկ գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ երկրի վարչապետ:

Եթե Էրդողանը պահպանի նախագահական իր հավակնությունները, ապա ի հայտ կգա վարչապետ նշանակելու հարցը, որը չի լինի Աբդուլլահ Գյուլը: Այդպիսի պայմաններում Թուրքիայի իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում դիտարկում է Դավութօղլուի թեկնածությունը:

Որոշակի շրջանակները, սակայն, մտահոգված են երկրի բևեռացման աճող մակարդակից և աջակցում են գործող փոխվարչապետ Ալի Բաբաջանի թեկնածությունը: Թեկնածուների թվում նշվում են նաև փոխվարչապետ Բյուլենթ Արընչի և պատգամավոր Մեհմեթ Ալի Շահինի անունները:

Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս