Բաժիններ՝

Տիգրան Կարապետիչը՝ իր դաջվածքի մասին. «Վերևն՝ Աստված, ներքև՝ ժողովուրդ» (լուսանկարներ)

«Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր ասուլիս էր հրավիրել և խոսել ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին: Լրագրողները ասուլիսի ընթացքում նկատեցին Տ. Կարապետյանի պարանոցի աջ կողմի դաջվածքը, որը սոցիալական ցանցերում քննարկման թեմա է դարձել: 168.am-ը Տիգրան Կարապետյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ խորհուրդ ունի դաջվածքը,  որի մասին բոլորը բուռն քննարկում են ծավալել համացանցում:

«Ջանիս վրա էլ լիքը դաջվածքներ ունեմ, թող քննարկեն, իրենք մենակ էդ կարան քննարկեն՝ էդ են քննարկում, վախները ջաններն ա… »,- ասաց նա: Տ. Կարապետյանը նշեց, որ դաջված է 11 թիվը (երկու հատ 1). «Երկու հատ 1 թիվն է դաջված՝ «Վերևն Աստված, ներքև՝ ժողովուրդ», դա է նշանակում: Տերտերները «Բենթլի» են քշում, իշխանությունն էլ վերևում  փող ա դիզում, իսկ ժողովուրդը ներքևում տանջվում ա, կարևոր հարցերը թողած՝ հազիվ էդ են քննարկում…»,-ասաց Տիգրան Կարապետիչը:

Tigran Karapetyan 0141 L

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Ֆոտոլուր գործակալության

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս