Երթը մեկնարկեց

Ազատության հրապարակում հավաքված ակտիվիստները այժմ երթով շարժվում են դեպի ոստիկանության գլխավոր շենք։ Ինչպես տեղեկացրել էինք, նրանք պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու մյուս կալանավորվածներին և քրեական գործ հարուցել բոլոր այն ոստիկանների դեմ, ովքեր բռնություններ են կիրառել ձերբակալվածների նկատմամբ։

Երթի ընթացքում նրանք հնչեցնում են «ոստիկան – մսագործ» , «Հայաստանի ոստիկանություն – այ քեզ խայտառակություն», «Ազատություն» և այլ կոչեր:

Դեռ ազատության հրապարակում ոստիկանները ակտիվիստներից մեկի ձեռքից վերցրել էին պաստառը, որի վրա, ըստ ոստիկանների, անբարոյական արտահայտություն է գրված եղել: Արթուր Սաքունցը երթի ընթացքում հայտարարեց, որ ոստիկանները գողացել են իրենց պատառը և պահանջեց այն ետ վերադարձնել երթի մասնակիցներին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս