![](/banners/BeFunky-design.jpg)
Յամալը չի վաճառվում
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/Lamine-Yamal-Barcelona-722x360-1.jpg)
Գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալի շահերը, ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ իր հաճախորդը չի տեղափոխվի փարիզյան ակումբ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի գործակալը Փարիզ է ժամանել ապրիլի 26-ին՝ ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպելու համար, սակայն կողմերը դժվար թե քննարկեն Յամալին, քանի որ Մենդեշը նախկինում ֆրանսիական ակումբին ասել էր, որ Լամինը չի վաճառվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 200 մլն եվրո վճարել 16-ամյա կիսապաշտպանի համար։
Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 6 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։