Հրանուշ Հակոբյանն այսօր էլ սովորում է (տեսանյութ)

Այսօր Երևանի պետական համալսարան էին այցելել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները, այդ թվում` պատգամավորներ, նախարարներ: Ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակն էր:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանից 168.am-ը հետարքրքվեց, թե ի՞նչ է նա զգում տարիներ անց` գալով իր ֆակուլտետ: Ի պատասխան Սփյուռքի նախարարը նշեց, թե ԵՊՀ-ն իր համար յուրօրինակ նշանակություն ունի.

«Համալսարանն ինձ համար մնացել է անփոխարինելի բոլոր պաշտոնների, բոլոր աշխատանքների մեջ: Համալսարանին եմ պարտական հատկապես իմ քաղաքական կենսագրությունը կերտելու առումով: Իրավագիտական գիտելիքներն ինձ օգնել են, որպեսզի ես տարբեր պաշտոններում կարողանամ ճիշտ որոշումներ կայացնել:

Կարդացեք նաև

Իրավագիտական ֆակուլտետն ինձ համար նաև թև ու թիկունք դարձավ ծանր տարիներին, երբ մենք նոր-նոր օրենսդրություն էինք ստեղծում, իսկ իրավագիտական գիտելիքներն ինձ օգնեցին հարյուրավոր օրենքներ գրել»:

Մենք հետաքրքվեցինք նաև, թե ինչպիսի՞ ուսանող է եղել Հ. Հակոբյանը: Ի պատասխան նա նշեց, թե որպես ուսանող գերազանց է սովորել, որովհետև սիրում է սովորել. «Ես այսօր էլ սովորում եմ: Վայ այն մարդուն, ով գիտի, թե ինքը ամեն ինչ գիտի: Եթե սովորում ես, պետք է միշտ գերազանց սովորես»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս