
Ապարանի համայնքապետարանը քաղաքացիներին հանգստության կոչ է անում

Ժամեր առաջ տեղի ունեցած պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել Ապարանում` վնասելով շենքեր, տանիքներ, ծառեր և ենթակառուցվածքներ։ Իրավիճակին օպերատիվ արձագանքում է Ապարան համայնքի ղեկավարությունը՝ մասնակցելով վնասների գնահատմանն ու վերականգնողական աշխատանքների կազմակերպմանը։ Այս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից։
Ներկայումս տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները՝ ապահովելու բնակչության անվտանգությունը:
Համայնքապետարանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել հանգստություն: