Բաժիններ՝

Ծաղկունք գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 15-ին՝ ժամը 19:26-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած Lada մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:43-ին, մարվել՝ 20:10-ին:

Այրվել են ավտոմեքենան և վագոն-տնակը՝ մասամբ (մոտ 15 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս