Տարածաշրջանային հակամարտությունը գնալով միջուկային խաղաքարերով շախմատային պարտիա է հիշեցնում. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պակիստանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանին միջուկային հարված հասցնելու դեպքում նա պատասխան միջուկային հարված կհասցնի Իսրայելին։

Պակիստանը նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ եթե որևէ երկիր անմիջականորեն միջամտի Իրանի դեմ պատերազմին, Պակիստանի բանակը կմիանա հակասիոնիստական պայքարին։

Միևնույն ժամանակ, յեմենական տելեգրամյան ալիքների համաձայն, Հնդկաստանը Իսրայելին առաջարկել է ռազմական օգնություն, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների տեսքով։

Տարածաշրջանային հակամարտությունը գնալով միջուկային խաղաքարերով շախմատային պարտիա է հիշեցնում։

Միայն թե խաղի կանոնները փոխվում են շատ արագ` հենց պարտիայի ընթացքում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30