Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն։

«Իսրայելական ռեժիմը դաժան հարձակում է իրականացրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում ՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիմաց։ Այդ հարձակման հետևանքով տուժել են մի քանի խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ իմ մի քանի գործընկերներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց», – ասել է Խաթիբզադեն, նրա խոսքը մեջբերում է իրանական Tasnim պետական գործակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30