Ներողություն, իսկ էդ փողերը որտեղի՞ց. որևէ մեկը մտածե՞լ է, որ ինքն է ֆինանսավորում ասֆալտը. ես հիմա ձեզ մի գաղտնիք բացեմ. Արմեն Մինասյան

«Ազգային համաձայնության կառավարությունը պետք է ձևակերպի խաղի կանոնները, որի հիման վրա կձևավորվի ապագայի կառավարությունը։ Որևէ արտոնություն փողով չպետք է վաճառվի։ Սա Հալեպի բազարը չէ, որ դիպլոմ վաճառես կամ արտոնություն սահմանես կոռուպցիոն սխեմայով։ Ես մարդ գիտեմ, ով 12 տարի տուգանք է կուտակել միլիոններով, թքած է ունեցել համակեցության կանոնների, օրենքների վրա, ու Նիկոլը դա ջրել է, որպեսզի այստեղ-այնտեղ դա պատմի…»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց մի հետաքրքիր հանգամանքի վրա:

«Երբ մարդիկ ծափ են տալիս, որ ասֆալտ են անում, ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ ուրախանում են մանր կրճոններով: Մարդկանց չենք բացատրում, բայց ներողություն, էդ փողերը որտեղի՞ց… Ես հիմա ձեզ բացեմ հետևյալ գաղտնիքը: Էս երկիրը տարեկան մի միլիարդ դոլարի չափով պարտք է կուտակում: Դա ներքին պարտքն է, իսկ այդ ներքին պարտքն ի՞նչ միջոցներով է ձեռք բերվում, մենք տեղյա՞կ ենք: Դրանք հիմնականում մեր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են ձեռք բերում: Դրանք մեր անհատական գումարներն են, որ կուտակում ենք, որ թոշակ ստանանք»,- ասաց Արմեն Մինասյանը:

Կարդացեք նաև

Վերջինս հստակեցրեց՝ հիմա դոլարի փոխարժեքը 380 դրամ է մեկ դոլարի համար, 5 տարի հետո որ դարձավ 480, որքա՞ն կկազմի յուրաքանչյուրիս կենսաթոշակային հաշվի գումարը, որքա՞ն է  արժեզրկվելու:

«Պետությունն այդ պարտքը զրոյացնելու է, դուք եք մնալու ձեռնունայն: Որևէ մեկը մտածե՞լ է, որ ինքն է ֆինանսավորում ասֆալտը»,- ասաց Արմեն Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս