Իրանը րոպեներ առաջ սկսել է Իսրայելի հրթիռակոծման յոթերորդ ալիքը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ Րոպեներ առաջ Իրանը սկսել է երեք օրերի ընթացքում Իսրայելի հրթիռակոծման յոթերորդ ալիքը։

Ըստ իսրայելական աղբյուրների՝ հրթիռային հարվածը Հայֆայի և Թել-Ավիվի ուղղությամբ է։

Ռազմական գործողություններին զուգահեռ շարունակվում է նաև հոգեբանական պատերազմն Իրանի և Իսրայելի միջև։

Իրանի բանակի հանրային կապերի կենտրոնի խոսնակը կոչ է արել իսրայելցիներին լքել օկուպացված տարածքները, քանի որ դրանք շուտով բնակության համար անպիտան են դառնալու։

Որպես իրանական հրթիռային հերթական հարվածի թիրախներ՝ իրանցի զինվորականը նշել է՝ «զգայուն և կարևոր օբյեկտներ՝ ներառյալ ռազմական, անվտանգության, որոշումների կայացման կենտրոնները և բարձրաստիճան զինվորականների բնակության վայրերը»»։

«Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության (կարիք ունի ստուգման)՝ իրանական հրթիռներից մեկը հարվածել է Թել-Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի տարածքին (տեսանյութը կցված է)։

Իրանական պաշտոնական աղբյուրները պնդում են, որ հաջողված հրթիռային հարված է հասցվել իսրայելական ռազմարդյունաբերության առաջատարներից «Ռաֆայել» կոնցեռնին»։

Տեսանյութեր

Լրահոս