ԵՄ ԱԳ նախարարները Իրան-Իսրայել պատերազմի հարցով տեսահամաժողով կանցկացնեն

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը երեքշաբթի օրը հրավիրել է ԵՄ արտգործնախարարների տեսահամաժողով՝ Իրանի «միջուկային և ռազմական օբյեկտներին» Իսրայելի հարձակումից և Թեհրանի պատասխան հարվածներից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

«Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի լրջությունը՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը երեքշաբթի օրվա համար նշանակել է ԵՄ արտգործնախարարների հանդիպում տեսակապի միջոցով»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հանդիպումը հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել, ինչպես նաև համակարգել Թել Ավիվի և Թեհրանի հետ դիվանագիտական ջանքերն ու հնարավոր հետագա քայլերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30