Բաժիններ՝

«Միսս ԱՄՆ» մրցույթի 4 հաղթող մերկացել է հանուն կենդանիների պաշտպանության (լուսանկարներ, տեսանյութ)

US Weekly-ի փոխանցմամբ՝ «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի միանգամից չորս տիտղոսակիր մերկացել է՝ դրանով իսկ իրենց աջակցությունը հայտնելով կենդանիների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությանը:

Վերջինս հանդես է գալիս մորթուց ու կաշվից պատրաստված իրերից հրաժարվելու օգտին:
PETA-ին աջակցելու համար մերկացել են Ալիսա Կամպանելան (Միսս ԱՄՆ-2011), Շանդի Ֆինեսեյը (Միսս ԱՄՆ-2004), Սյուզի Կաստիլյոն (Միսս ԱՄՆ-2003) և Շանա Մոկլերը (Միսս ԱՄՆ-1995):

Ընկերության կարգախոսն է՝ «Քեզ գեղեցիկ զգա քո մաշկի մեջ, պահպանիր կենդանիներին իրենց կաշին»: Ակցիայի կազմակերպիչները գեղեցկության մրցույթ կազմակերպողներին կոչ են արել հրաժարվել մորթյա մուշտակներ հանձնելուց՝ որպես հաղթողի մրցանակ:

1571131_20130614220054

1571132_20130614220054

1571133_20130614220054

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս