Բաժիններ՝

Գյուղատնտեսության վիճակի մասին ներկայացվող «պուպուշ» թվերը սուտ են

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանի համոզմամբ՝ այսօր գյուղատնտեսության «գերազանց» պատկերի հետ կապված վիճակագրական տվյալները, որոնք ներկայացվում են տարբեր հաշվետվություններում՝ չեն համապատասխանում իրականությանը:

«Այսօր մեզ մոտ վիճակագրական տվյալները գալիս են գյուղապետարաններից: Ես հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել համայնքներում գյուղապետերի անտեղյակության մասին: Ինչպե՞ս կարող է մարդը, ով տեղյակ չէ, թե իր գյուղում քանի կով կա, իմանալ,  թե քանի լիտր կաթ է տալիս կովերից յուրաքանչյուրը: Այսօր իշխանությունները, չիմանալով գյուղի իրական պատկերը, ո՞նց կարող են գյուղի հարցերին ճիշտ լուծում տալ: Կարող եմ վստահեցնել, որ ցորենի արտադրությունը մեզ մոտ վստահելի հիմքերի վրա է:

Վերջին երկու տարվա ընթացքում մենք իրոք լավ բերք ենք ստացել, բայց  այդ սարսափելի թվերը չեն, որ ներկայացվում են: Ես կարող եմ վստահեցնել, որ անցյալ տարի՝ նախանցյալ տարվա համեմատ, մենք 100.000 տ ցորեն ենք ներկրել, բա, եթե լավ է ամեն ինչ, մենք էլ ինքնաբավ ենք, ինչի՞ ենք այդքան ցորեն ներկրել: Այ, եթե գյուղացին գա օրենքի դաշտ, ամեն բան ավելի հավաստի ու ճիշտ կլինի: Եվ դրա դիմաց էլ սուբսիդիաներ կստանան: Այսինքն, եթե արտադրել ես՝ կստանաս: Պետք է իրական արտադրողին խթանել, ոչ թե ամեն մեկին, ով պարզապես ասում է, թե իբր արտադրում է: Հիմա հստակ ասեմ. քանի որ նախարարներին ասված է՝ գնահատել մարզպետի աշխատանքը, հեռախոսազանգ է գնում մարզպետարան, թե՝ մի  քիչ թիվ տվեք… Նրանք էլ անցյալ տարվանից մի քիչ բարձր թիվ են տալիս: Տնավարություն է: Պրիմիտիվ է, այն արտադրողը, որը պետք է ստորագրեր իր արտադրանքի տակ, չի ստորագրում: Նրա փոխարեն՝ ուրիշներն են որոշում, թե նա ինչ է արտադրել»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչյա Բերբերյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս