Հովհաննես Մ.-ն ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին բաժին է ներկայացել 23-ամյա Հովհաննես Մ.-ն, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:



