Ալիևի կարգադրությամբ Ստեփանակերտում «դատախազություն է ստեղծվել»

Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ Ստեփանակերտում «դատախազություն է ստեղծվել», այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։ Հաղորդվում է, որ նախարարների կաբինետին հանձնարարվել է «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հիմնարկին շենքով, սարքավորումներով, կապով, տրանսպորտային միջոցներով ապահովելու և նյութատեխնիկական այլ հարցեր լուծելու, ինչպես նաև դրանից բխող այլ հարցեր լուծելու համար»։

Մարտին Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում Ստեփանակերտում կբնակեցվի ադրբեջանցիների առաջին խումբը։

Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ» հանդիպմանը հայտարարել է, թե նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կրկժանում ներքին տեղահանվածների վերադարձի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031