Աֆղանստանի միակ կին դիվանագետը հրաժարական է տվել մաքսանենգության մեղադրանքների ֆոնին

Հնդկաստանում Աֆղանստանի դիվանագիտական առաքելության միակ կին դիվանագետը, ով պաշտոնը ստանձնել էր դեռևս մինչև թալիբների կողմից իշխանության զավթումը, հրաժարական է տվել ոսկու մաքսանենգության մեղադրանքների ֆոնին։

Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ նա չի ձերբակալվել դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով։

Հնդկական աղբյուրների համաձայն՝ Զաքիա Վարդակը փորձել է Դուբայից 25 աղյուս ոսկի ներկրել Հնդկաստան։ Ինքը՝ Մումբայում Աֆղանստանի գլխավոր հյուպատոսը տարածած հայտարարության մեջ ոչ հաստատել, ոչ էլ հերքել է մեղադրանքները, միայն նշել է, թե «խորապես ցավում է, որ որպես Աֆղանստանի դիվանագիտական ապարատի միակ կին կառուցողական աջակցություն ստանալու փոխարեն, բախվել է կազմակերպված հարձակումների ալիքների, որոնք նպատակ ունեն ոչնչացնել իրեն»:

Թալիբանի կառավարությունը դեռևս չի արձագանքել այս հաղորդումներին:

Տեսանյութեր

Լրահոս