Փաշինյանը այս վեց տարիների ընթացքում երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլոկադայի մեջ, ինչպես այսօր. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանը այս վեց տարիների ընթացքում երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլոկադայի մեջ, ինչպես այսօր: Բագրատ սրբազանին այսօր հաջողվեց գրանցել իր առաջին հաղթանակը՝ նա է օրվա top info հերոսը և առաջին անգամ է, որ Փաշինյանը նույնիսկ, եթե ինքնահրկիզվի այդ պատկերը չի փոխվելու: Մեր հասարակությունը նախ և առաջ դարձել է ինֆորմացիոն հասարակություն, ուստի բոլոր նրանք ովքեր այս շարժման մաս և շահառու են խնդրում եմ մոռանալ և խորը իգնորի ռեժիմի մեջ պահել համար առաջին նյուզմեյքեր Փաշինյանին նույնիսկ, եթե նա ասի և անի ամենաանհավանականը ինֆո չարտի առաջին հորիզոնական վերադառնալու համար, իսկ դա իր գերխնդիրն է:
Խոսեք, տարածեք, քննարկեք և կիսվեք բացառապես Տավուշ-Երևան քայլերթի ինֆոներով, իրադարձությունների բոլոր մանրուքներով, լուսավոր և գեղեցիկ ինֆոներով: Տավուշ-Երևան քայլերթը դարձնելով ներառական, թրենդային, վարակիչ և հետաքրքիր դուք ձեր մեծ լուման եք ներդնելու Փաշինյանի ինֆոչեզոքացմանը, իսկ դա նրա համար քաղաքականապես մահացու հարված է»: