Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ զեկույցի՝ 2024-ին Թուրքիայում սպասվում է միջինում 55․5% գնաճ, իսկ 2025-ին՝ 28․9% և ըստ այդմ՝ եթե գնաճը շարունակվի բարձր մնալ, անհրաժեշտություն կլինի դրամավարկային և հակաբյուջետային խտացում։
Նշվում է, որ 2023-ին կանխատեսվել էր 4․5%-ից մինչև 3․4% աճի նվազում 2024-ին, իսկ 2025-ի համար կանխատեսվել է, որ այն կնվազի 3․2%։
Գործազրկության վերաբերյալ նշվել է, որ այն կսկսի աճել 2024-ին՝ կազմելով 9․3%, իսկ 2025-ին այն կկազմի շուրջ 10%։



