Ոտքի՛, ուսանողություն
Ավետիք Իշխանյանը գրում է. «ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Երևանի Կոնսերվատորիայի ուսանողները միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը։ Հիշեցի 1988 թվականը։ Հերթական հանրահավաքից հետո, ընկերներով քայլում ու քննարկում էինք հետագա քայլերը։ Երբ անցնում էինք Կոնսերվատորիայի կողքով, շատ հուզիչ տեսարանի ականատես եղանք։
Կոնսերվատորիայի դիմաց շրջանաձև նստած էին ուսանողները։Շրջանի կենտրունում մոմեր էին վառվում։ Ուսանողները երգում էին ազգային երգեր։ Շատ հուզիչ, միաժամանակ ոգեվորող համերգ էր։Այն բավականին երկար տևեց։ Հիշում եմ ուսանողների կատարած երգերից մեկը․
Ես Արամն եմ, քաջ Արամ,
Ինձ հանում են կախարան,
Կախարանից պիտ կանչեմ՝
Կեցցե ազատ Հայաստան!
Կախարանից պիտ գոռամ՝
Կեցցե անկախ Հայաստան!
Հարց․
-Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ։ Միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքով»։