«Ես վստահ եմ, որ այդ սահմանազատման արդյունքում թշնամու կողմից Ներքին Հանդի, Իշխանասարի, Տեղ համայնքի ու այլ հատվածների օկուպացրած տարածքները չեն վերադարձվելու, վախենամ, որ մի բան էլ դեռ նվիրեն նրանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։
«Ուզում եմ հարցնել, թե որտե՞ղ է կորել Երկրապահը և այս խառնակ իրավիճակում ո՞ր անկյուններում է սպասում ու ինչի՞ է սպասում։ Այժմ պետք է սահմանամերձ շրջաններում քայլեր ձեռնարկեին, թող անեն, բայց ոչ բացահայտ, բայց մենք վստահ լինենք, որ քայլեր ձեռնարկում են։