«9 ամիս ա՝ խաբում ա». քաղաքացին՝ իր և Առողջապահության նախարարի վեճի մասին

«Վիճաբանություն տեղի ունեցավ նրա համար, որ ինն ամիս ա՝ խաբում ա՝ աչքերիս մեջ նայելով,- Կառավարության շենքի մոտ Անահիտ Ավանեսյանի հետ վիճելուց հետո լրագրողին պատմեց քաղաքացին՝ մանրամասնելով,- Թե անկողնային հիվանդ բուժելու գումարը պետությունն ի վիճակի չէ տալու»:

Նա նշեց, որ Ավանեսյանն իրեն նախ խաբել ու ասել է, թե տեղյակ չէ՝ ինչու է քաղաքացին իրեն դիմում։

«Հիմա էլ ասում է՝ հումանիտար օգնություն պիտի գա, որ նոր կարողանանք անկողնային հիվանդին տեր լինել։ Եթե հումանիտար օգնություն չի գալու, պետությունն ի վիճակի չէ անկողնային հիվանդին տեր լինելու, էլ ի՞նչ պետություն,- ասաց քաղաքացին՝ նկատելով, որ խոսում է առաջին կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու մասին,- Քաղցկեղից ոտքերն անջատվել է, ու պետությունը ոչ մի բանով չի օգնում՝ բացի մի հատ ցավազրկողից։ Քանի ամիս է՝ քիմիան չեմ կարողանում գնել։ Պետությունը ոչ մի բանով չի աջակցում. 8 միլիոն բանկից հանել եմ, մինչև հիմա իմ ուժերով եմ արել

Նա նշեց, որ դիմել է բազմաթիվ պաշտոնյաների՝ առանց արդյունքի։

Կարդացեք նաև

«Դիմում եմ պարոն Փաշինյանին՝ պարոն Փաշինյան, դուք հետևո՞ւմ եք ձեր դրած նախարարների գործերին: Եթե տեր չեն լինում հիվանդներին, ինչի՞ են էլ նախարար: Թող դիմում գրեն, գնան, ու գա նախարար, որ կարող է տեր կանգնել գոնե անկողնային հիվանդներին»,- հավելեց քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս