Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը հիմա որոշումները չի կատարելու, բայց տարիներ անց, երբ վճիռները լինեն, դրանք կարևոր իրավական ու դիվանագիտական հիմք են ստեղծելու հետագա աշխատանքների համար՝ առաջին հերթին՝ ՀՀ-ի կողմից։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում որոշ քաղաքական ուղղությունների ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից շրջանառության մեջ դրված «Նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից» թեզին:
Օրերս հրապարակված սոցիոլոգիական հարցումներից մեկի տվյալներով, հարցվածների 47.4 տոկոսը պատասխանել է, որ չէր քվեարկի քաղաքական որևէ ուժի օգտին, եթե առաջիկա կիրակի օրը կայանային խորհրդարանական ընտրություններ։