«Մենք ունեցել են մարտունակ բանակ, և այսօր այնպես չէ, որ այդ բանակից բան չի մնացել, ուղղակի կարգին հրամանատարներ չկան։ Կատարող զինվորը կա, կարգին հրամանատարը, հաշվարկները չկան։ Ճիշտ է, այսօր հաղթանակած զինվորը մի քիչ կոտրված է, բայց բավական է մի կարգին հրամանատար գա, ու վերջ՝ նախկին փառքն էլ, մարտունակությունն էլ մի օրում կվերականգնվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը՝ խոսելով հայոց բանակի մասին։