«Թյուրընկալում կա, որ այս օրենքը վերաբերում է միայն պաշտոնատար անձանց կամ նրանց հետ անմիջականորեն փոխկապակցված հարազատներին, կամ, որ օրենքը վերաբերում է միայն նրանց պաշտոնավարման ժամանակահատվածին: Օրենքն այնպիսի կարգավորումներ է նախատեսել, որ ուսումնասիրություն կարող են սկսել ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ, և պարտադիր չէ, որ նա երբևէ որևէ պետական պաշտոն զբաղեցրած լինի: Կարծում եմ՝ այս գլխացավանքը շատ-շատերի դուռն է թակելու»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի խնդրահարույց դրույթներին ու դրա պրակտիկ կիրառության խնդիրներին:
«Տեղեկություն ստացանք, որ բերման ենթարկված անչափահասներին ոստիկանության բաժնում խոշտանգել են, ստորացրել, ընդհուպ գցել են գետնին, ոտքերը դրել են նրանց վրա, սուրճ են խմել, տարբեր բնույթի ծաղրուծանակի են ենթարկել նրանց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին բռնության ենթարկված փաստաբանների դեպքին, դրա նախապատմությանը, ինչպես նաև այս գործով նախաքննության ընթացքին:
Այսօր վերջին տասնամյակների կտրվածքով անհավանական լուր ստացվեց. Ոստիկանության բաժնում ծեծել են իրենց մասնագիտական պարտքը կատարող փաստաբանների: