2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանեց արցախահայերին, այնուհետև սկսեց աստիճանաբար ոչնչացնել Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Հայկական հետքն Արցախից ջնջելու գործին Ադրբեջանը լծվելէդեռևս 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։
«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն գյուղի տարածքում չէ, այսինքն՝ չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կա՛մ չի լինի, կա՛մ էլ խնդիրներով կլինի»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Հայկական հուշարձանները ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականությունը նոր չէ, այդ քաղաքականությունն ամենուր է՝ որտեղ Ադրբեջանի բանակը մտնում է։ Մենք 1994 թվականից ի վեր այդ ամենը տեսել ենք և՛ հյուսիսային Արցախում, և՛ Նախիջևանում, և 44-օրյա պատերազմից հետո Հադրութում, Քարվաճառում և այն բոլոր տարածքներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ։
«MonumentWatch» կայքը հերթական ահազանգն է հնչեցրել՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անդրադառնալով Անիի կամուրջը վերականգնելու վերաբերյալ հնարավոր գործընթացներին և առհասարակ դրա հնարավորություններին, նախ խոսեց համացանցում տարածված մակետի մասին։
Սեպտեմբերի կեսերին Caucasus Heritage Watch-ը նոր զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու (18-19դդ.) ավերմանը, գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։
Ադրբեջանը «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունն արդեն հրապարակել է Արցախի Հանրապետության Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։