Ռուսաստանը կարծում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների համակողմանի ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը և պատրաստ է այսուհետ ևս աջակցել գործընկերներին այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ՝ մեկնաբանելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։