Պետք է իշխանության գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը, այլ ոչ թե գան ու ասեն՝ Նիկոլը զիջել է, մենք էլ պետք է զիջենք։ Պետք է գան այն մարդիկ, որոնք կսպասարկեն այս տրամաբանությունը՝ չենք զիջելու ու վերջ։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաների առնչությամբ ասաց՝ եթե Տավուշում սկսված գործընթացին չմիանան հասարակության լայն խավերը և պայքարի դուրս չգան՝ ապա բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին։
Իշխանություններն արդեն բացահայտ ցույց են տալիս, թե ինչու են 2018 թվականին եկել իշխանության։ Նրանք միսիա ունեն՝ անելու այն, ինչ նրանց կթելադրի Թուրքիան։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Տավուշում շարունակվող գործընթացների մասին, ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։