ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց «Mir» քարտերից փոխանցումներ կատարել ռուսաստանյան բանկերի «Мир» քարտապաններին՝ օգտվելով նոր ծառայությունից, որը հասանելի է Բանկի կայքում։ Միջոցները մուտքագրվում են ստացողի քարտին ակնթարթորեն և առանց միջնորդավճարի։
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի տներ, բնակարաններ կամ առևտրային նշանակության անշարժ գույք: Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը: