ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։

Վարկային առաջարկի հիմնական առավելությունն այն է, որ Բանկը հաշվի է առնում բացառապես հաճախորդի եկամտի առկայության փաստը՝ առանց վճարունակության հաշվարկի, եթե վարկի գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 10% կանխավճարի դեպքում, և 10 մլն-ից մինչև 20 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 25% կանխավճարի դեպքում։

«Նոր ավտոմեքենաների շուկան ակտիվորեն աճում է, և մենք ձգտում ենք աջակցել այս միտմանը։ Գործընկեր ավտոդիլերների հետ միասին մենք պարզեցրել ենք գնման գործընթացը՝ դարձնելով այն առավելագույնս հարմարավետ։ Նոր առաջարկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ վարկ շահավետ պայմաններով՝ հաստատելով միայն եկամտի առկայությունը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի –  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Վարկը տրամադրվում է տարեկան 13%-ից մինչև 14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 17%-18․8%)՝ 1-ից մինչև 7 տարի ժամկետով։ Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ և ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր Հայաստանի տարածքում։

Կարդացեք նաև

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով։

 ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում  է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930