«Խնդիրը գալիս է նաև երկրի այս վիճակից, որ մարդիկ ստիպված են լինում իրենց մեքենաներում գազաբալոնային համակարգ տեղադրել, որովհետև մեզանում վառելիքը թանկ է, եվրոպական գների է։ Մինչդեռ մեր հանրության եկամուտները եվրոպական չեն, ուստի մարդիկ էժան տարբերակն են ընտրում, տեղադրում են գազի բալոնները, որպեսզի մեքենան գազով վարեն, որովհետև դա ավելի էժան է։ Արդյունքում էլ ունենում ենք այն, ինչ ունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Չիլինգարյանը։
Բաբկեն Պիպոյանը նաև հիշեցրեց Առողջապահության նախարարության կողմից հրապարակված վերջին հայտարարությունը, որը, նրա բնորոշմամբ՝ «դեգեներատություն» էր, քանի որ նույն հայտարարության մեջ նախարարությունը նշում է, որ նշված դեղերն անվտանգ են, որակի հետ կապված խնդիրներ չունեն, բայց մի քանի տող հետո ասում է՝ խուսափեք դրանց օգտագործումից։
«Եթե մի 5 տարի առաջ գույքահարկի համար մարդիկ վճարում էին 1000 դրամ, հիմա վճարում են 5000 դրամ, հաջորդ տարի ավելի բարձր են վճարելու։ Ընդհանուր հանրագումարով, եթե այս ամենը վերցնում ենք, ապա տեսնում ենք, որ սպառողն այստեղ տուժում է»,- ընդգծեց նա։