ԱԺ նախկին իշխանական պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի համակարգող Սոֆյա Հովսեփյանը շրջափակման 10 ամիսների ընթացքում շուրջ յոթ ամիս Արցախում է եղել և ստանձնել է մանկահասակ երեխաներին կաթնախառնուրդով ապահովելու գործը:
«Եթե մեր օրենքը ճիշտ գործեր, ապա այդ մարդիկ ԱԺ-ում վեր ընկած չէին լինի։ Սա նշանակում է, որ տականքն օրենք գրող կամ հաստատող է, իրենցից այլ բան սպասել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում իշխանական պատգամավորների վարքագծին՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին ու սպառնալիքներին։
«Կարծես Հայաստանը ոչ մի կապ չունի այս ամենի հետ, միջազգային հանրությունն էլ դատապարտվում է դատարկ կոչերով: Թե՛ կառավարության նիստերին, թե՛ ԱԺ նիստերին որևէ կերպ Արցախի հարցը չի բարձրաձայնվում, ուստի միջազգային հանրությունից ի՞նչ ակնկալել, նրանք կասեն՝ որպես ստորագրող կողմ՝ դուք ի՞նչ եք անում:
Արդեն 38-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Ադրբեջանական, այսպես կոչված, «բնապահպանները», իսկ իրականում՝ թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի արդյունքում 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ։
«Հիմա բոլորն էլ լուռ են, բոլորը նույն ՀԿ-ից եկած մարդիկ են, նույն ՀԿ-ից լափած, հիմա էլ ինչ-որ աստիճանների նստած են, իրենք գիտեն, որ սրանց նստելն իրենց համար օգուտ է, բոլորի համար կանաչ լույս է վառված։ Նրանք բոլորն էլ նույն ոճի են, կարծես նույն մորից ծնված լինեն։ Իսկ այն մեկ-երկու ՀԿ-ներն էլ որ քննադատում են իշխանությանը, հասարակության կողմից քարկոծվում են»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։
«Նկատե՞լ եք… ՀՀ կառավարության նիստերն ամբողջությամբ անցկացվում են Ադրբեջանի համար»․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: